ԱՄՆ-ը պաշտոնապես հետաձգել է լրացուցիչ տուրքեր մտցնելը Չինաստանի դեմ
Միացյալ Նահանգները պաշտոնապես հետաձգել է Չինաստանի դեմ լրացուցիչ տուրքեր մտցնելը։ Այս մասին ասվում է առեւտրային բանակցություններում աշխատակազմի ներկայացուցչի հայտարարությունում, որը հրապարակվել է ուրբաթ երեկոյան Դաշնային ռեեստրի բազայում (ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածու), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահի ցուցմանը համապատասխան՝ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչը որոշել է փոխել 301 հոդվածի (առեւտրի մասին 1974 թվականի օրենք) շրջանակում իրականացվող հետաքննությամբ նախատեսված հնարավոր պատժամիջոցները եւ դադարեցնում է դեկտեմբերի 15-ին նախատեսված՝ Չինաստանից ներկրվող ապրանքների 15 տոկոսով լրացուցիչ տուրքեր մտցնելը մինչեւ հաջորդ ծանուցումը»,- նշվում է տեքստում։ Լրացուցիչ տուրքերը պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին, տեղի ժամանակով ժամը 00.01-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը ուրբաթ համաձայնության են եկել առեւտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ։