Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Չավուշօղլուի հետ
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Զարգացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի հեռախոսազրույցը՝ նախագահները քննարկել են Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Աֆրիկայի հյուսիսի ընդհանուր իրադրությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: