Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ
Անկարայում ԱՄՆ դեսպանը Սենատի կողմից ընդունված բանաձեւից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական Cumhutiyet–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանից Թուրքիայի Արտգործանախարությունում պարզաբանումներ են պահանջել Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հետ կապված։
Դեսպանը պնդել է, որ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։