Նրանց դեպքում ժառանգական է. Ջենիֆեր Լոպեսը պարել է 74-ամյա մայրիկի հետ. (Տեսանյութ)
Մեգաաստղ, երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր շրջագայության շրջանակներում շարունակում է ելույթներ ունենալ ԱՄՆ քաղաքներում։ Շոուներից մեկի ընթացքում նա երկրպագուներին իսկական անակնկալ է մատուցել. բեմ է հրավիրել մայրիկին՝ 74-ամյա Գվադելուպե Ռոդրիգեսին, որի հետ պարել է իր հիթի հնչյունների ներքո։
«Մարդիկ ինձ հաճախ հարցնում են, թե որտեղից ինձ այդքան էներգիա, դրայվ, որտեղից եմ վերցնում պարային շարժումները։ Հիմա դուք գիտեք պատասխանը»,- Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում գրել է Ջենիֆեր Լոպեսը։
Ի դեպ, Լոպեսի մայրը սկզբում ամաչել է, սակայն հետո հավաքվել է ու լավ պարել։ Այդ օրը նա նշում էր 74-ամյակը, ինչի առիթով Լոպեսը մորը գեղեցիկ տորթ է մատուցել։
«Որքան ինձ հիշում եմ, ես տեսնում եմ՝ ինչ է նա պարում, ծիծաղում ու լուսավորում շրջապատը։ Նա սիրում է երաժշտություն, ֆիլմեր, պատմություններ ու մյուզիքլներ եւ հավատում էր սիրուն... Եվ նա այդ ամենը փոխանցել է ինձ։ Դու ինձ դարձրել ես այնպիսին, ինչպիսին եմ։ Շնորհակալ եմ քեզ իմ հանդեպ սիրո, ամենի համար, ինչ դու անում ես։ Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը։