Էմիլի Ռատոկովսկին ներքնազգեստ է գովազդել, բայց բոլորը կրկին խոսում են մոդելի շքեղ մարմնի մասին
Ամերկացի սուպերմոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին գովազդել է ներքնազգեստի իր ապրանքնաիշի՝ Inamorata Woman-ի նոր հավաքածուն։ Նա լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում։ Աստղը «կրքոտ» հրապարակմամբ ցանկացել է երկրպագուների ուշադրությունը գրավել նորույթի վրա. նրա ապրանքանիշն առաջին անգամ երկաթով կրծկալ է թողարկել։
Սակայն Էմիլի Ռատոկվսկիի երկրպագուների մեծ մասն ուշադրություն է դարձել ոչ թե նրա սեսքսուալ ու անկեղծ հագուստին։ Հետեւորդներին տպավորել է մոդելի իդեալական մարմինը՝ սլացիկ ոտքեր, բարակ գոտկատեղ, նիհար ձեռքեր եւ ձիգ մարմին։
Երկրպագուներրը հիացական մեկնաբանություններ են գրել։ «Քո մարզումները պետք է որ շատ ինտենսիվ լինեն», «Աստված իմ, դու առհասարակ մա՞րդ ես», «Դիցուհի», «Իդեալական մարմին»,- գրել են հետեւորդները։