Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շտկել փոխվող պայմաններին համապատասխան. Արամ Սարգսյան
Գլոբալ քաղաքականության փոփոխությունից ելնելով՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է շտկել փոխվող պայմաններին համապատասխան։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը զիջում են արեւմտյան գործընկերներին առօրեական գիտակցության մակարդակում ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հետ աշխատանքի հարցում։
«Հայտնի է, որ առօրեական գիտակցության մակարդակում բնակչությունը հաճախ չի տիրապետում ստեղծված իրավիճակի վերլուծության ռեսուրսների։ Անհրաժեշտ է աշխատանք տանել այդ ուղղությամբ։ Այս դեպքում կարեւոր է նկատի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 1,5 տարի առաջ»,- եզրափակել է նա։