Էթյեն Մահչուփյանը դարձել է Դավութօղլուի նոր կուսակցության համահիմնադիրը
Պոլսոհայ լրագրող, Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը դարձել է Ահմեդ Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիր։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ներկայացրել է իր նոր «Ապագա» (Gelecek partisi ) կուսակցության հիմնադիր կազմին։
Այդ կազմում է հայտնվել Դավութօղլի պաշտոնավարության ժամանակ նրա գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը։
Նշենք, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Էրդողանի կողմից իշխանությունից հեռացվելուց հետո դուրս էր եկել իշխող «Արդարություն եւ զարգացում»
կուսակցությունից եւ ձեռնամուխ եղել իր սեփական կուսակցության ստեղծմանը։