Վին Դիզելն այսօր աստղի արժանացավ Հոլիվուդի Փառքի ծառուղում
Դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դիզելն այսօր Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստացել: Նա այդ աստղին արժանացել է կինոյում 13 տարի խաղալուց հետո: Այդ հանդիսավոր պահին ներկա էին դերասանի սիրելին՝ դերասանուհի Պալոմա Խիմենեսը, որն իր երեխաների մայրն է և Միշել Ռոդրիգեսը, ով դերասանի հետ խաղացել է «Ֆորսաժ» ֆիլմում:
Վին Դիզելըն իր դերասանական կարիերան սկսել է թատրոնից, իսկ կինոյում նա սկսել է խաղալ 1990 թ-ից: 8 տարի հետո Սթիվեն Սփիլբերգը դերասանին դեր է առաջարկել «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում, սակայն դերասանին մեծ հռչակ բերեց «Ֆորսաժ» ֆիլմը: