Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձարկված հրթիռը մշակել են 9 ամսից պակաս ժամկետում
Վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռը, որի փորձարկումն ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է հինգշաբթի Վանդենբերգ բազայում (Կալիֆոռնիա նահանգ), մշակվել է 9 ամսից պակաս ժամկետում: Համապատասխան տեղեկությունը Twitter-ում հրապարակել է Պենտագոնի ղեկավար Մարկն Էսփերը՝ այն հավելելով թեստի տեսագրությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ԱՄՆ ՌՕՈՒ-ն Վանդենբերգ բազայում հաջողությամբ անցկացրեց վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռի ոչ միջուկային նախատիպի փորձարկումը»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ մշակման պահից մինչեւ արձակում «անցել է 9 ամսից պակաս»:
Էսփերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հրթիռի ստեղծման վրա սկսել է աշխատել «այն բանից հետո, որբ 2019-ի փետրվարին ԱՄՆ-ն կասեցրել է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնրչացման պամանագրով պարտականությունների կատարումը»: «Այսպիսի արձակման ծրագրումն ու անցկացումը սովորաբար տեւում է 24 ամիս,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: - Այս ձեքբերումը ցուցադրում է ազգային անվտանգության մարտահրավերներին պատասխանելու ԱՄՆ ունակությունը»:
Վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռը հինգշաբթի փորձարկման ժամանակ թռչել է ավելի քան 500 կմ: Այն ԱՄՆ ՌՕՈՒ Վանդենբերգ բազայից արձակվել է տեղական ժամանակով մոտ 08:30-ին, թռիչքն ընթացել է Խաղաղ օվկիանոսի վրա: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ԱՄՆ-ն հինգշաբթի Վանդենբերգ բազայում կարող է իրականացնել միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում: Մինչեւ վերջին ժամանակները ըստ ՄՓՀՀ պայմանգրի՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին արգելվում էր զբավել այսպիսի սպառազինության մշակմամբ: Սակայն պայմանագիրն ուժը կորցրել է օգոստոսի 2-ից՝ դրանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո: