US Senate Resolution 150 is a victory of justice and truth. On behalf of the #Armenia’n people worldwide, I express our profound appreciation to the Senate for this landmark legislation.
ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է․Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից դեկտեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։
«ԱՄՆ Սենատի 150 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։
Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլևս երբե՛ք»,- գրել ՀՀ վարչապետը Twitter-ում։
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, մասնավորապես, սահմանում է.
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,
2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին Միացյալ Նահանգների կառավարությանը ներգրավելու ջանքերը,
3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:
This is tribute to the memory of 1.5 million victims of the first #Genocide of the 20th century and bold step in promotion of the prevention agenda.#NeverAgain