ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզվել է՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս (տեսանյութ)
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից մեկը, շատ էմոցիոնալ է արձագանքել քվեարկությանը և շնորհակալական խոսքի ավարտին չի կարողացել զսպել արցունքները։
«Ես շնորհակալ եմ, որ բանաձևն ընդունվել է, քանի դեռ Ցեղասպանության որոշ ականատեսներ ողջ են և հասցրին սա տեսնել»,-ասել է Մենենդեսը:
Այնուհետև սենատորի ձայնը դողացել է ։ Մենենդեսը երկար դադար է վերցրել ելույթը վերսկսելուց առաջ, բայց այլևս չի կարողացել հանգիստ խոսել:
Վերջին խոսքերը նա արտաբերել է հուզվելով.
«Եվ մենք դեռ կհամոզվենք, որ սա արժեքավոր որոշում էր»,- ասել է նա: