«Արարատը» պայմանագիր է կնքել «Մոնակոյի» նախկին կիսապաշտպանի հետ
Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել նիգերիացի 29-ամյա կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ, տեղեկացնում է ակումբի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Հարունա Լուկմանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», որի կազմում մասնակցել է ավելի քան 50 հանդիպման։ Երկար տարիներ խաղացել է Կիևի «Դինամոյում» ու դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Հարունա Լուկմանը հանդես է եկել նաև ղազախական «Աստանայում»՝ 2016 թվականին դառնալով Ղազախստանի չեմպիոն։
Լուկմանը Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: