Հայտնի է տարվա արտիստը՝ «Time» ամսագրի վարկածով
Ամերիկյան «Time» ամսագրի վարկածով՝ տարվա արտիստ է դարձել երգչուհի Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, որը հայտնի է Lizzo կեղծանվամբ։ Այս մասին ասվում է պարբերականի կայքում։
«Time»-ի խմբագրության կարծիքով՝ Lizzo-ն իսկապես ինչ-որ նոր բան է ներկայացնում. նրա երաժշտությունը դրական է ու անհավանական հիշվող. հիթերն այդքան հնչուն էլեմենտներով համադրում են փոփը, ռեփն ու R&B-ն եւ թվում է, թե դրանք գլխումդ եղել են միշտ։
2019թ.-ն արտիստի համար իսկապես հաջողակ է եղել արտիսի համար, թեեւ Lizzo-ն երաժշտությամբ է զբաղվում արդեն 10 տարուց ավելի։ 2019թ.-ին թողարկվել է նրա երրորդ ալբոմը՝ «Cuz I Love You»։
Լուսանկարները՝ Chiaki Nozu—WireImage/Getty Images, Instagram