Հավատա՞նք, թե՞ ոչ. Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ վերջին անգամ են վարկ վերցնում
Սրանք վերջին բյուջետային վարկերն են, որոնք վերցնում է Հայաստանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 12-ին ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ ներկայացնելով 4 նոր վարկային համաձայնագիր, որոնք իշխանություններին անհրաժեշտ են 2019 թվականի դեֆիցիտը ծածկելու համար։
Ի պատասխան այս հավաստիացման՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ կարելի՞ է արդյոք ներկայացված համաձայնագրերի քվեարկությունից առաջ նշել, որ այլեւս բյուջետային պարտքեր միջազգային վարկատուներից չեն վերցվի։ Հայրապետյանի խոսքով՝ այդ վարկերը կազմել են ընդամենը 152 մլն դոլար, թեեւ վերցվել են եվրոյով, քանի որ այդ դեպքում ավելի շահավետ պայմաններ էին առաջարկվում։
Ինչ վերաբերում է նոր վարկերին, ապա ֆինանսների փոխնախարարն ասաց, որ 2020 թվականի արդեն հաստատված բյուջեում ոչ մի բյուջետային փոխառություն նախատեսված չէ։