Հայաստանն ի՞նչ վարկեր է նախատեսում վերցնել միջազգային վարկատուներից. Ցանկ
Ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագրերից երկուսը ստորագրվելու են Ասիական բանկի հետ:
Դրանց թվում են՝
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ «Հարկաբյուջետային քաղաքականության, տնեսական եւ պետական ոլորտներում զարգացման վարկ»,
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ «Մարդկային ռեսուրսների զարգացման ընդլայնաման ծրագրի» մասին,
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման վարկերի «Կրեդիտ» բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վրա հիմնված վարկ – BMZ 3010 00 579 – Վարկ N29426»,
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագրով»:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որոշել է շտապ վարկեր վերցնել՝ 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը մարելու նպատակով: