Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, նախնական համաձայնության է եկել իրեն մեղադրողների հետ 25 մլն դոլարի չափով
Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, նախնական համաձայնության է եկել իրեն մեղադրողների հետ 25 մլն դոլարի չափով, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իրավաբաններին, որոնք զբաղվում են բանակցություններով։
Վճարումները ստանձնել են կատարել ապահովագրական ընկերությունները, որոնք ներկայացնում են Weinstein Company-ն։
Պրոդյուսերի ենթադրյալ զոհերը համաձայնել են նրանից գումար վերցնել եւ հրաժարվել նրա հասցեին ոտնձգությունների կամ բռնաբարությունների մեղադրանքներից։ Դատարանում Վայնշտեյնը մեղքը չի ընդունել։
Փաստաբան Թոմաս Ջիուֆրան, որը ներկայացնում է Վայնշտեյնի ենթադրյալ զոհ Ալեքսանդրա Կանոզայի շահերը, Vulture պորտալի հետ զրույցում հայտարարել է, որ չի հասկանում՝ ինչպես է դա տեղի ունեցել, եւ որ համաձայնությունը սխալ է համարում։ Կինոզան հայտարարել է, որ չի համաձայնի կոնֆլիկտի այդպիսի լուծման։
Հարվի Վայնշտեյնը Miramax-ի եւ Weinstein Co-ի համահիմնադիրն է եւ նախկին համանախագահը։ 2018թ.-ի մայիսին նա հանձնվել է ոստիկանության ու ազատ արձակվել մեկ մլն դոլար գրավով։ Պրոդյուսերի կողմից բռնաբարության մասին պատմում էր նվազագույնը 8 կին, 80-ից ավելին հայտնում էին նրա կողմից սեռական ոտնձգության մասին։