Ինչ կրել ամանորյա երեկույթին. ոճային զգեստների հավաքածու (Լուսանկարներ)
Ամանորյա ու կորպորոտիվ երեկույթները սարերի ետեւում չեն, ինչը նշանակում է, որ ժամանակն է մտածել՝ ինչպես զարմացնել պաշտոնակիցներն ու ընկերներին, նախանձներին ստիպել «արմունկները կրծոտել»։ Միայն թե եթե մի քանի երեկույթ է լինելու, ստիպված կլինեք գումար ծախսել միանգամից մի քանի հագուստ գնելու համար. հնարավոր չէ նույն զգեստներով գնալ երեկույթներին։
Ընդ որում, մաս-մարկետ ապրանքանիշերը բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ են առաջարկում։ Հնարավոր է մի քանի յուրօրինակ կերպար մտածել։ Harper’s Bazaar-ն, օրինակ, առաջարկում է ոճային զգետներ, որոնց արժեքը կազմում է 200 դոլար։ Իրականում հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների միջին եկամուտը՝ այնքան էլ էժան չէ։ Մյուս կողմից տոն է, եւ այդ առիթով կարելի է նաեւ գումար ծախսել։
Զմրուխտյա էլեգանտ զգեստ, դասական սեւ զգեստ, հանդուգն կարճ կամ փայլեր. ընտրեք այն, ինչ ձեզ դոր է գալիս։ Կերպարն ամբողջացրեք բարձրակրունկներով։ Եվ հաճելի երեկո ձեզ։