Ռուսաստանը Գերմանիայի դեսպանության երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել
Ռուսաստանում Գերմանիայի դեսպանության երկու աշխատակից պերսոնա նոն գրատա է հայտարարվել, տեղեկացրել են ԱԳՆ-ում։ Նրանք պարտավոր են երկրից հեռանալ մեկ շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Այս հարցում Մոսկվան առաջնորդվում է փոխադարձության սկզբունքներով, ճշտել են գերատեսչությունում։
Գերմանիայի դեսպանին բողոք է հայտնվել։ Բոլոր միջոցները կապված են Բեռլինի համանման գործողությունների հետ։