Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Տավուշում և Սյունիքում կհասնի +18․․․+20 աստիճանի. Սուրենյան
Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-գրել է Սուրենյանը։