Դերասան Շոն Քոններին կորցնում է իր հիշողությունը
Ջեյմս Բոնդի լավագույն դերակատարներից մեկը՝ Շոն Քոններին, ով նաև մի շարք ֆիլմերում է նկարահանվել, երկու օր առաջ նշեց իր 83-ամյակը: Տարիքն իրենն ասում է: Դերասանը հիշողության հետ լուրջ պրոբլեմներ ունի:
Ինչպես լրագրողներին հայտնել է դերասանի ընկեր Մայքլ Քեյնը, երկու տարի առաջ դերասանը կորցրել է իր հետաքրքությունը կինոյի նկատմամբ և օր օրի «բույսի» է վերածվում: Դերասանը չի հիշում, թե ինչ էր արել հինգ րոպե առաջ:
Քոններիի կինը վախենում է նրան մենակ թողնել փողոցում:
Ամեն անգամ, երբ Շոնի բացակայության ժամանակ նրան զանգ է գալիս, նա վախենում է պատասխանել: Նա միանգամից մտածում է, որ իր ամուսնու հետ վատ բան է պատահել և նա գտնվում է ոստիկանությունում կամ հիվանդանոցում:
Իր կեսդարյան կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է 70 ֆիլմում: Օսկարի նա արժանացել է 1988 թ.-ին: Դերասանը դադարել է ֆիլմերում նկարահանվել 2003 թ.-ից: