ԱՄՆ-ում կինը 5 միլիոն դոլար իր շահումի մասին Facebook-ից է իմացել
Ամերիկյան Միչիգան նահանգի բնակչուհին տեղական վիճակախաղում 5 միլիոն դոլար իր շահումի մասին Facebook-ի նորությունների ժապավենից է իմացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կինը պատմել է, որ վիճակախաղի տոմսը ձեռք է բերել դեռեւս նոյեմբերին, իսկ այնուհետեւ մոռացել է դրա մասին։ Գիշերը ես նայում եմ Facebook-ի նորությունների ժապավենը։ Ես տեսա հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկն իմ շրջանում խոշոր ջեքփոթ է շահել։ Սկսեցի կարդալ եւ հասկացա, որ նա տոմսը գնել է նույն խանութից, որտեղից ես եմ գնել։ Ես հանեցի տոմսս, որպեսզի ստուգեմ համարները եւ հասկացա, որ հաղթել եմ»,- պատմում է նա։
Ամերիկուհին նախընտրել է միանվագ ստանալ 3,2 մլն դոլար՝ հրաժարվելով ամբողջ գումարի պարբերական մուծումներից։ Նա պատմել է, որ ծրագրում է իր շահումը օգտագործել պարտքերը փակելու, ճանապարհորդելու վրա, իսկ մնացած գումարը բանկում պահել։