2019 թվականի Instagram-ի ամենահայտնի աստղերը. տիտղոսակիր մարզիկը առաջ է անցել Քիմ Քարդաշյանից
Ընդամենը մի քանի շաբաթ անց ամբողջ աշխարհը կդիմավորի նոր` 2020 թվականը։ Այդ իսկ պատճառով, ավանդույթի համաձայն, ցանցում հայտնվում են նորանոր վարկանիշներ, որոնք ամփոփում են անցնող տարին։ Վարկանիշի ստեղծման համար հեղինակները վերանայել են աստղերի հազարավոր հայտնի էջեր։ Փորձագետների հաշվարկներով՝ առաջատարը ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է։ Նրա էջին հետեւում է ավելի քան 192 միլիոն մարդ, ինչն էլ օգնել է մարզիկին լինել առաջինը:
Իր էջը նա ստեղծել է դեռեւս 2014 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների հետ հաճույքով կիսվել է իր ֆուտբոլային կարիերայի մանրամասներով, հանգստի եւ ընտանեկան կադրերով: Մեծ ճանաչում են ստացել նաեւ պիկանտ լուսանկարները, որոնցում մարզիկը ցուցադրում էր անթերի կազմվածքը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Արիանա Գրանդեն։ Նրա բլոգին ժողովրդականություն են բերել հաջողակ հիթերը, որոնք հաճույքով լսում են ամբողջ աշխարհի բոլոր երաժշտասերները։ Արիանայի էջին հետեւում է ավելի քան 168 միլիոն մարդ։
Իսկ ահա երրորդ տեղը զբաղեցրել է ոչ թե Քայլի Ջեները կամ Քիմ Քարդաշյանը, ինչպես դա կանխատեսել էին նրանց երկրպագուները, այլ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը։ Նրա Instagram-էջում ավելի քան 163 միլիոն երկրպագուներ են բաժանորդագրված:
Instagram-ի ամենահայտնի բլոգերների հնգյակում են նաեւ երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը եւ միլիարդատեր Քիմ Քարդաշյանը: Իսկ նրա հաջողակ քույրը՝ Քայլին, զբաղեցրել է վարկանիշի միայն վեցերորդ հորիզոնականը։
Աղբյուրը՝ 24 канал
Լուսանկարները՝ Instagram, The New York Times