ԱՄՆ-ը ուզում է աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի վերջ դնի Լիբիայում հակամարտությանը․ Պոմպեո
ԱՄՆ-ը ուզում է աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի վերջ դնի Լիբիայում հակամարտությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին հիշեցրել է Լիբիա զենքի մատակարարման վրա էմբարգոյի մասին, հայտնում է Reuters-ը։
«Մենք ուզում ենք աշխատել ռուսների հետ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- մամուլի ասուլիսում ասել է Պոմպեոն։
2014-ից Լիբիան բաժանվել է մրցակից ռազմական եւ քաղաքական ճամբարների, որոնք տեղակայված են երկրի մայրաքաղաք Տրիպոլիում եւ արեւելքում։ Ֆայեզ Ալ Սերաջի կառավարությունը հակամարտության մեջ է գտնվում Խալիֆա Խաֆտարի գլխավորությամբ ուժերի հետ, որոնք բազավորված են Լիբիայի արեւելյան մասում։ Խաֆտարի լիբանանյան ազգային բանակը ապրիլից փորձում է գրավել Տրիպոլին։ Վաշինգտոնը անցյալ ամիս կոչ էր արել Լիբիային դադարեցնել հարձակումները Տրիպոլիի դեմ։
Այսօր Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է արել Մոսկվային եւ մյուս կողմերին դադարեցնել Լիբիա զենքի մատակարարումը։