«Լռությունն ամենահզոր ճիչն է». Իննա Խոջամիրյան
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, բեժ գունի վերնազգեստ։ Նա հետաքրքիր՝ «թաց» վարսահարդարում է ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Լռությունն ամենահզոր ճիչն է»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։