Տիմատիի` վերջերս մայր դարձած հարսնացուն էքստրեմալ դեկոլտեով ցույց է տվել փարթամ կուրծքը
Մոդել Անաստասիա Ռեշետովան մայր է դարձել հոկտեմբերի կեսերին եւ ըստ ամենայնի՝ արագ տեմպերով վերդարաձնում է կազմվածքը։ Վերջերս կայացած միջոցառմանը Անաստասիան շքեղ, թավշյա զգեստ է կրել, որն առանձանում է էքստրեմալ դեկոլտեով եւ բեժ գույնի թափանցիկ հատվածով։
Հագուստն ընդգծել է մոդելի փարթամ կուրծքն ու բարակ գոտկատեղը։ Ռատմիրի մայրն ապացուցել է, որ մարմինը հրաշալի վիճակում է։ Նա իրեն կարող է արդեն թույլ տալ անկեղծ ու կիպ հագուստներ կրել։
Աստղային մայրիկը հավաքել է մազերը, գեղեցիկ, երեկոյան դիմահարդարում արել՝ շեշտադրրելով աչքերը, ինչպես նաեւ մեծ ականջօղեր կրել։
«Միսս Ռուսաստան 2014»-ի առաջին վիցե միսը Instagram-յան Stories բաժնում կիսվել է ուրախալի լուրով։ 13 ամսվա ընդմիջումից հետո նա վերադարձել է հրաձգության պարապմունքներին։
Մոդելը հայտարարել է, որ երկարատեւ դադարից հետո արդյունքն ավելի լավն էր, քան ինքը սպասում էր։ Ռեշետովան կարողացել է պատյանից հանել ատրճանակն ու մեկ վայրկյանից պակաս ժամանակում կրակել նշանակետին։
Աղբյուրը՝ Cosmo