Խալիֆա Խաֆտարը հրամայել է խորտակել թուրքական նավերը
Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Խաֆտարը հրամայել է խորտակել թուրքական նավերը, հունական Skai հեռուստաալիքին հայտնել է Լիբիայի ռազմական նավատորմի հրամանատար, ծովակալ Ֆարաջ Մահդաուին։
Լիբիայի արեւելյան մասի իշխանությունները Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությունն անօրինական են համարում, նրանք անօրինական են համարում նաեւ ծովային գոտիների մասին հուշագիրը, որ ստորագրվել է Թուրքիայի եւ ազգային համաձայնության կառավարության կողմից։ Հուշագրի ստորագրումից հետո Հունաստանն արտաքսել է Լիբիայի դեսպանին եւ սկսել է ամրապնդել կապերը Խաֆտարի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ունենք թուրքական նավերը խորտակելու բանակի հրամանատարի կարգադրությունը, այլ ընտրություն չկա»,- ասել է Մահդաուին։
Լիբիայի ՌԾՈՒ հրամանատարն ասել է նաեւ, որ Տրիպոլին գրավելը մի քանի օրվա հարց է։ «Մի քանի օրից մենք կմտնենք Տրիպոլի։ Իսկ երբ մենք մտնենք կառավարության նախագահ Ֆայեզ Սարաջը կլքի Լիբիան, եւ այդ համաձայնագիրն ուժ չի ունենա»,- նշել է ծովակալը։
Ինչպես հայտնում է Skai-ը, Խաֆտարի բանակը գտնվում է Տրիպոլիից երեք կիլեոմետր հեռավորությամբ, եւ կառավարությունը, որը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, կարող է կորցնել իր վերջին հենարանը այն դեպքում, երբ նրա հակառակորդները անընդհատ մեծացնում են իրենց ուժերը։
Խաֆտարի կողմնակիցները Թուրքիային մեղադրում են նրանում, որ նա զենք է ուղարկում Տրիպոլի՝ խախտելով ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը եւ Լիբիայի կռավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է միայն երկրի մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են համագործակցության եւ ծովային գոտիների հարցով փոխըմբռնման հուշագրեր։ Թուրքիան հրապարակել է ծովայի գոտիների քարտեզը, որտեղ չի ճանաչել հունական կղզիների իրավունքները։
Հունաստանը կարծում է, որ Թուրքիան փորձում է յուրացնել հունական միանշանակ տնտեսական գոտու զգալի մասը, այն դեպքում, որ Աթենքը եւ Անկարան չեն համաձայնեցրել տնտեսական գոտու սահմանները։