Միջադեպ Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին. Հովվաշները հարձակվել են սահմանապահների վրա
Նախօրեին միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին:
Ոչխարների հետ հովիվը փորձել է Վրաստանի կողմից անցնել Ադրբեջանի տարածք, հայտնում է contact.az-ը: Այս ընթացքում՝ հոտը պահպանող մոտ 10 շներ հարձակվել են սահմանապահների վրա: Շներից կրակելով փախչող ադրբեջանցի սահմանապահները հովիվին գլխից վիրավորել են: Նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Սահմանախախտը Վրաստանի քաղաքացի, Սաղարեջո շրջանի բնակիչ Բաշիրով Ռամին Նիզամիօղլուն է (1993 թվականի ծնված): Նրա վիճակը բավարար է:
Փաստով քննություն է կատարվում: