Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցը քաղաքական հարթությունում է. ՀՅԴ
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցը քաղաքական հարթությունում է, այսինքն՝ ոչ մի հետեւանք Թուրքիայի համար դա չի ենթադրում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ հենց դրա հետ է կապված այն, որ հարցը ավելի քան 30 տարի համառորեն չեն կարողացել «մտցնել» Ներկայացուցիչների պալատ։
«Սպիտակ տունը փորձում է Թուրքիային ցույց տալ, որ չի հակառակվում բանաձեւի հնարավոր ընդունմանը։ Հարցը կարող է ցանկացած պահի վերադառնալ Սենատ, քանի որ սենատորները հանդես են եկել ոչ թե բանաձեւի դեմ, այլ հարցը քննարկումների օրակարգ վերցնելու»,- նշել է նա։
Մանոյանն ավելացրել է, որ որոշումն անմիջականորեն կապված է քաղաքական նպատակահարմարության հետ։
«Ցեղասպանությունների դեմ պայքարի լավագույն միջոցը ոչ միայն քննարկումն է, այլ նաեւ պատիժը։ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի, այլ ոչ թե պարզապես ընդունի։ Հայաստանը պետք է աշխատի այս ուղղությամբ»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Նման բանաձեւ ԱՄՆ Սենատի քննարկումների օրակարգ մտցնել առայժմ չի հաջողվում։