Փարիզի գագաթաժողովում հաղթողներ և պարտվողներ չեն եղել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճիշտ չի համարում խոսել Փարիզում դեկտեմբերի 9-ին նորմանդական ձեւաչափով գագաթաժողովի ժամանակ հաղթողների կամ պարտվողների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այստեղ տեղին չէ խոսել այն մասին, թե ով է հաղթողը, կամ ով է տանուլ տվել այս գագաթաժողովում»,- չորեքշաբթի ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին։ Նա պարզաբանել է. «Բոլորը մեկ նպատակ էին հետապնդում՝ վերսկսել «նորմանդական ձեւաչափի» աշխատանքը երկարատեւ ընդմիջումից հետո, եւ վերսկսել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման իրական ջանքերը»։
«Որոշակի քայլեր, կարեւոր քայլեր արվել են այս ուղղությամբ, բայց էլ ավելին դեռ պետք է արվի»,- համոզված է Պեսկովը։