Հանցանշաններ և գերդոզավորում. նոր մանրամասներ Juice Wrld-ի մահվան դեպքից
Ռեփեր Juice Wrld-ի մասնավոր ինքնաթիռում, որը դեկտեմբերի 8-ին մահացել է ենթադրաբար սրտի նոպայի պատճառով, ավելի քան 30 կգ մարիխունա են հայտնաբերել։ Ըստ TMZ-ի տեղեկությունների՝ մահվանից կարճ ժամանակ առաջ նա անհյատ ծագման հաբեր է ընդունել՝ ենթադրաբար դրանք իրավապահներից թաքցնելու նպատակով, հայտնում է Gazeta.ru-ն։
Հետաքննությունների դաշնային բյուրոն Juice Wrld-ի (իսկական անունը՝ Ջարեդ Էնթոնի Հիգինս) ինքնաթիռում ավելի քան 30 կգ մարիխուանա է հայտնաբերել, որը եղել է հերմետիկ փաթեթներում եւ տեղավորված է եղել ճամպրուկներում։ TMZ-ի տվյալներով՝ ոստիկանները խուզարկություն են իրակայացրել դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան, երբ օդանավը վայրէջք է կատարել Չիկագոյի Midway օդանավակայանում։
Հատուկ ծառայությունների աշխատակիցները հարցաքննել են մարդկանց, որոնք հիփ-հոփ կատարողի հետ օդանավում են եղել եւ պարզել են, որ մահվանից կարճ ժամանակ առաջ նա մի քանի «անհայտ հաբ» է ընդունել։
Ենթադրվում է, որ երաժիշտը վախեցել է խուզարկությունից եւ հաբերն այդ պատճառով է ընդունել՝ հանցանշանները թաքցնելու նպատալով։ Ինսայդերն ընդգծել է, որ Հիգինսն արդեն իսկ խնդիրներ է ունեցել արգելված նյութերի օգտագործման հետ կապված, եւ բացառված չէ, որ կարող էր գերդոզավորում լինել։ Երաժիշտի շրջապատին մոտ կանգնած աղբյուրն իրավապահ մարմիններին պատմել է, որ Juice WRLD-ը հաճախ է օքսիկոդոն ընդունել՝ ԱՄՆ-ում տարածված ցավազրկող։ Բացի այդ՝ ինքնաթիռում հազի դեմ օշարակ է հայտնաբերվել, որը կոդեին է պարունակում։
Ինքնաթիռում հայտնաբերվել է նաեւ երեք ատրճանակ։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ օդաչուն օդանավակայանի աշխատակիցներին զգուշացրել է, որ ռեփերի խմբի անդամներից երկուսի մոտ զենք կա։ նրա խոսքով՝ դրանք կարող էին սխալ փաթեթավորված լինել, իսկ մարդիկ դրանք կրելու թույլտվություն չունին։ Վայրէջքից հետո երկուսը ձերբակալվել են, սակայն հետագայում ազատ են արձակվել։ Պարբերականը պարզել է, որ Հիգինսին առաջին անգամ կասկածել են դեռ նոյեմբերի 18-ին։ Այդ ժամանակ նա օդանավակայանի ծառայություների կողմից հանգամանալից զննություն է ենթարկվել, երբ նստել է Սիդնեյ ուղեւորվող ինքանթիռը։ Մաքսային ծառայությունները խուզարկություն են իրականացրել, սակայն հայտնի չէ՝ թմրամիջոցներ հայտնաբերվել են, թե ոչ։ Արդյունքում թռիչքը թույլատրվել է։
Juice Wrld-ը մահացել է դեկտեմբերի 8-ին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Չիկագոյի միջազգային օդանավակայում նրա մոտ նոպա է տեղի ունեցել, ուր նա ժամանել է Կալիֆոռնիայից։
Երբ դեպքի վայր են հասել բժիշկները, նա դեռ գիտակցություն ունեցել է, սակայն բերանից արյուն է հոսել։ Ռեփերին շտապ հիվանդանոց են տեղափոխել, ուր արձանագրվել է նրա մահը։ Այս պահին մահվան ստույգ պատճառը չի հաղորդվում։