Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65 մլն դրամ. փոխքաղաքապետ
Երգիչ Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65 մլն դրամ։ Այստեղ մտնում են դեկորացիայի, բեմական ձեւավորման եւ հրավառության ծախսերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Հաշվի առնելով անցկացումը եւ այն, թե ինչպիսի արտիստ է ելույթ ունենալու, կարելի է ասել, որ գումարն այնքան էլ մեծ չէ»,- ավելացրել է նա ի պատասխան հասարակությունում ուժեղացող քննադատության։ Վիրաբյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին համերգը վարելու են Սոնա Ռուբինյանն ու Գարիկ Պապոյանը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ։ Կառավարությունը գումարն ավելացրել է 271 մլն դրամ։
Նշենք, որ ընդդիմությունը հանդես է գալիս քննադատությամբ՝ ընդգծելով, որ հսկայական միջոցները կարելի էր ուղղել այլ նպատակների։