Մարտիրոսյանի ու Գալուստյանի դուստրերը հայտնվել են երեխաների ցանկում, որոնք ծնողներից յուրօրինակ արտաքին են ժառանգել (Լուսանկարներ)
Ռուսաստանում հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանի ու Միխայիլ Գալուստյանի երեխաները հայտնվել են երեխաների ցանկում, որոնք ծնողներից յուրօրինակ արտաքին են ժառանգել՝ ըստ Adme.ru-ի։
Հայտնի պորտալը նշում է, որ Միխայիլ Գալուստյանն ապագա կնոջը՝ Վիկտորյային, հանդիպել է 2003թ.-ին, նրանք ամուսնացել են 4 տարի անց։ Զույգը երկու դուստր ունի՝ Էսթելան 9 տարեկան է, Էլինան երկու տարով փոքր է քրոջից։ Էսթելան շատ նման է հորը. դա նշում են ինչպես Միխայիլի երկրպագուները, այնպես էլ հումորիստը։
Իսկ Գարիկ Մարտիրոսյանն ապագա կնոջը՝ Ժաննա Լեւինային, հանդիպել է 1997թ.-ին Սոչիում Ուրախների եւ հնարամիտների ակումբի փառատոնին։ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, ինչպես եւ նրա ամուսինը, հանրային մարդիկ է, վարում է Instagram-ի բլոգը, իսկ 2018թ.-ին հրատարակել է իր «Հումորիստի կնոջ օրագիրը» գիրքը։ Զույգը մեծացնում է երկու երեխաներին՝ 15-ամյա Ժասմինին եւ 10-ամյա Դանիելին։ Մարտիրոսյանների ընտանիքն իրավացիորեն անվանում են շոու-բիզնեսի ամենաամուրներից մեկը։
Ցանկում են հայտնվել նաեւ Սերգեյ Սվետլակովի, Վադիմ Գալիգինի, Նադեժդա Անգարսկայայի, Ալեքսանդր Ռեւայի երեխաները, որի կինը հայուհի է։