Թինա Կանդելակին հիացել է ամուսնով ու պատմել՝ ինչու է տանն «անտանելի» դարձել (Լուսանկար)
Ռուս հայտնի լրագրող, МАТЧ ТВ հեռուստաընլերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Telegram-յան էջում կիսվել է ամուսնու՝ «Ռոստեխի»՝ հատուկ հանձրարարությունների գծով տնօրեն Վասիլի Բրովկոյի հարցազրույցով «Կոմերսանտին»։ Այն Կանդելակին հայերեն է մակագրել։
«Ինչպես ասում է մայրս՝ «խելքի բուն»։ Հպարտանում եմ»,- հրապարակումը մակագրել է Թինան։
Նա նաեւ պատմել է, թե ինչ բարդ ժամանակներ է ապրում որպես «Զենիթ»- երկրպագուի կին»։ «Հիմա «Զենիթ»-ի երկրպագուի կին լինելը փորձություն է։ Տանը չի կարելի շնչել, խոսել հեռախոսով եւ մտածել որեւէ այլ բանի մասին, բացառությամբ հաջողությունից, որը հիմա մեզ այդքան հարկավոր է»,- նշել է Կանդելակին՝ նկատի ունենալով, որ «Զենիթի» եւ «Բենֆիկա»-ի խաղը, որից հետո ակումբը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից։