Կլոպ․ Կարող էինք 6 կամ 7 գոլ խփել, խելահեղություն է
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։
«Բարդ հանդիպում էր։ Հիացած եմ մեր թիմի պայքարից։ Մրցակիցը հենց սկզբից տրամադրված էր մարտական, շատ բան գերազանց էր ստացվում նրանց մոտ։ Մենք պատրաստ էինք պաշտպանվել։ Խաղը շատ լարված էր։
Երկրորդ խաղակեսում մրցակիցը չդիմացավ տեմպին։ Խփեցինք երկու հրաշալի գոլ։ Կարող էինք 6 կամ 7 գոլ խփել, խելահեղություն է։ Մենք հաղթել ենք, առաջին տեղն ենք գրավել խմբում, ամեն ինչ հրաշալի է։
Սալահը խփեց ամենաբարդ իրավիճակում եւ դիրքից։ Պատկերացում չունեմ՝ ինչպես դա նրան հաջողվեց»,- Կլոպի խոսքը մեջբերում է BT Sport-ը։
E խմբում «Լիվերպուլը» 13 միավորով գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց իտալական «Նապոլին»՝ 12 միավոր։