Վիկտորյա Բեքհեմի նվերը՝ ամուսնուն
Վիկտորյա Բեքհեմն իր ամուսնու` Դևիդ Բեքհեմի ծննդյան օրը նրան դաջվածք է նվիրել: Դևիդն ու Վիկտորյան դաջվածքի սրահ էին գնացել: Թե ինչպես է ընդունել Դևիդը կնոջ նվերը և ինչ է դաջել իր մարմնի վրա, նրանք չեն պարզաբանել: Դևիդի մարմնի վրա դաջված են նրա երեխաների՝ Ռոմեոյի, Բրուկլինի, Քրուզի, Հարփերի անունները, ինչպես նաև կնոջ` Վիկտորյայի անունը:
«Ես իմ մարմնի վրա դաջել եմ բոլոր այն մարդկանց անունները, ում սիրում եմ: Այդպիսով, ես միշտ զգում եմ նրանց ներկայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում եմ նրանցից շատ հեռու: Դրանով ես իմ վերաբերմունքն եմ արտահայտում կնոջս և երեխաներիս նկատմամբ»,-ասել է Դևիդը: