Սպիտակ տունը ներկայացրել է այն թեմաները, որոնք կքննարկեն Թրամփն ու Լավրովը
Սպառազինությունների վերահսկողությունը, ընտրությունների անվտանգությունը եւ ազգային անվտանգությունը կքննարկվեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ։ Այս մասին Fox News-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Հիդլին։
«Ցանկացած ամերիկյան նախագահ պարտավոր է ձգտել հարաբերություններ ստեղծել աշխարհով մեկ։ Մենք իսկապես պարտավոր ենք խոսել սպառացինությոեւնների վերահսկողության, ընտրությունների անվտանգության եւ ազգային անվտանգության մասին»,- հայտարարել է նա։