Ռուսաստանը ԵՄ-ին հրավիրում է միանալ Մեծ Եվրասիական գործընկերությանը
Մեծ Եվրասիական գործընկերության նախաձեռնությունը բաց է ԵՄ-ի համար, երեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Կիրիլ Բարսկին։ Նա ելույթ է ունեցել Դաշնության խորհրդի միջազգային գործերի խորհրդի նիստում, «Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ Եվրասիական տնտեսական միության կառուցումը համակցելու վերաբերյալ ընդունված որոշումների եւ պայմանավորվածություների իրականացման ընթացքի մասին», ԵՏՄ, ՇՀԿ եւ ԱԽՏՀ անդամ պետությունների միջեւ Մեծ Եվրասիական գործընկերության ձեւավորմանն ուղղված ջանքերի համատեքստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նախաձեռնությունը կրում է առավելագույն ճկուն բնույթ, այն բաց է, այդ թվում, նաեւ ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների համար։ Մենք երբեք չենք փակվել նրանցից, մենք խնդրում ենք դիտարկել մեր նախաձեռնությանը միանալու հնարավորությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում հերթական հետաքրքրությունն է դրսեւորվում։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշ ժամանակ առաջ հիշել էր դը Գոլի Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ մեծ Եվրասիայի գաղափարի մասին։ Դա ողջունելու եւ խրախուսելու ենք»,- ասել է Բարսկին։