Սցենարիստ Սթիվեն Զաիլյանը նոմինացված է «Ոսկե գլոբուս» մրցանակի
Դեկտեմբերի 9-ին օտարարեկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հայտարարել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։
Ֆավորիտների ցանկում է լեգանդար Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի»-ն ժապավենը։
Հեղիանակավոր մրցանակաբաշխության «լավագույն սցենար» անվանակարգում առաջադրված է «Իռանլդացին» ֆիլմի սցենարիտսը՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը։
Համաշխարհային ամենահայտնի թերթերից մեկը՝ «Times»-ը, նրան անվանել է «Հոլիվուդի ամենահմուտ եւ խորաթափանց սցենարիստը Ռոբերտ Թաունի ժամանակներից»։
Սթիվեն Զաիլյանը երեք անգամ նոմինացվել է «Օսկար» մրցանակի «Զարթոնք», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարի համար, ինչպես նաեւ հաղթանակ տարել հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։