Հայաստանը քվեարկել է ՄԱԿ հակառուսական բանաձևի դեմ
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւին, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը դուրս բերել Ղրիմի թերակղզուց, դեմ են քվեարկել 19 երկրի ներկայացուցիչներ:
Այդ երկրների թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ֆիլիպինները, ՌԴ-ն, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն: Փաստաթղթին աջակցել են 63 երկրի պատվիրակություններ: 66-ը ձեռնպահ է մնացել:
Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդունել է ուկրաինական բանաձեւը «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ռազմականացման, ինչպես նաեւ Սեւ ու Ազովի ծովերի» մասին: