Վինի Հարլոուի հագուստը չի կարողացել թաքցնել մոդելի շքեղ կուրծքը (Լուսանկարներ)
Կանադացի մոդել Վինի Հարլոուն, որը տառապում է հազվագյուտ վիտիլիգո հիվանդությամբ, ժամանակ է անցկացրել Մայամիում՝ զբոսանավի վրա եւ գայթակղիչ հագուստով պարծեցել սլացիկ կազմվածքով։
Նոր լուսանկարն առաջացրել է երկրպագուների յուրօրինակ հիացմունքը. մոդելը դրանում ամբողջությամբ թափանցիկ, ժանեկավոր ներքնազգեստ է կրում։ Հարլոուն այն համադրել է ոսկե շղթայի եւ նույն երանգի վերնազգեստի հետ։
«Նարդոսով սուրճ սերուցքով»,- հրապարակումը մեկնաբանել է մոդելը՝ հավելելով, որ ինքը փախչում է ձմեռից։
Բացի այդ՝ Վինի Հարլոուն ընկերուհու՝ Շենոն Համլիթոնի հետ փորձել է կրկնել Քորթնի եւ Քլոե Քարդաշյանների լուսանկարը զբոսանավին։