Մի ամբողջ օր ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10։00-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը ժամը 10։00-ը կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի եւ Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15, Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների եւ 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի 12-ից 80 համարների եւ նրբանցքի, Երեւանի ոստիկանության վարչական շենքի, Ազգային անվտանգության ծառայության, Երեւանի պետական համալսարանի,
Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների եւ նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածների շենքերի՝ 3-ից բարձր հարկերի
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի եւ անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: