Շոկ. ինչպես է Քայլի Ջենների մեկուկեսամյա դուստրը սնոուբորդ վարում
Քայլի Ջեններն ու նրա դուստրը՝ Սթորմին, որը 2020թ.-ի փետրվարին երկու տարեկան կդառնա, մեկնել են ձմեռային ճանապարհորդության, եւ ամենաշատ հիացական մեկնաբանությունների է արժանացել փոքրիկ աղջկա ձեռքբերումների մասին հրապարակումը։
Instagram-յան էջում 22-ամյա միլիարդատերը տեսանյութ է հրապրակել՝ ինչպես է Սթորմին, ցնցող սպիտակ կոստյում, սեւ սաղավարտ, ոճային երկարաճիտներ հագած, սահում սնոուբորդով։ Եվ դա անում է շատ վստահ։
Տեսանյութը ցնցել է աստղային մայրիկի հետեւորդներին։ «Վաու, մի՞թե այդպես հնարավոր է», «անհավանական է», «Սթրոմի, կեցցես»,- գրել են օգտատերերը։ Մեկնաբանություն է թողել նաեւ աղջկա վախեցած մորաքույրը՝ Քլոե Քարդաշյանը. «Անհապաղ դադարեցրեք դա»։
Ջենները նաեւ ֆոտոշարք է կազմակերպել սարերում։ Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կիպ, մորթյա օձիքով եւ Chanel-ի մանժետով կոմբինեզոն է կրել։