Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է. փոխնախարար
Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին կրճատվել է խախտումների թիվը։ «Հավանաբար, համարժեք պատասխանների պատճառով»,- կարծում է Բալայանը։ Նա միաժամանակ փաստել է, որ հաճախ դա անիմաստ հրաձգություն է։ «Հիմա մառախուղներ են։ Ինչ-որ բան ինչ-որ մեկի աչքին երեւում է»,- ավելացրել է Բալայանը՝ ընդգծելով, որ իրավիճակի սրման նշաններ չեն նկատվում։