ԱՄՆ-ում սուրբծննդյան տոնածառի լույսերը վառել են էլեկտրական օձաձկից
Թենեսի նահանգի (ԱՄՆ) օկեանարիումի աշխատակիցները որոշել են էլեկտրական օձաձկներից մեկն օգտագործել սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու համար, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Huffington Post-ին։
Ջրավազանը, որտեղ ապրում է Միգել Ուոթսոն անունով օձաձուկը, հատուկ համակարգի օգնությամբ միացրել են կողքին գտնվող տոնածառին։ Միգելի յուրաքանչյուր լիցքից հետո տոնածառի լույսերն սկսում են վառվել։
Միգելն էլեկտրականություն է արտադրում սնունդ որոնելու ժամանակ, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հուզված է կամ զայրացած։ Վերջին դեպքում տոնածառն ավելի պայծառ է լուսավորվում։