Ադրբեջանի համալսարանի ռեկտորը մեղադրվում է մարդկային օրգանների վաճառքի մեջ
Ադրբեջանի Դատախազությունը Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևին հայտարարել է միջազգային հետախուզում' մեղադրելով նրան մարդկային օրգանների վաճառքի և պաշտոնի չարաշահման մեջ:
Ըստ դատախազության տվյալների` Ուկրաինայի իրավապահ մարմինները դիմել են ադրբեջանական կողմին' պահանջելով քրեական հետաքննություն իրականացնել ապօրինի մարդկային օրգանների, մասնավորապես երիկամների փոխպատվաստման մեջ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2009 թ-ից Բժշկական կենտրոնի բժիշկը առանց լիցենզիայի իրականացրել է օրգանների փոխպատվաստման 13 վիրահատություն: Նա գործել էր Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի հրամանով: Դոնորներ են հանդիսացել Ուկրաինայի քաղաքացիները:
13 վիրահատությունների համար հանցագործ բժիշկը և համալսարանի ռեկտորը ստացել են130.000 դոլար եկամուտ: