Պոլսի նորընտիր պատրիարքը կարող է կամրջի դեր խաղալ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների միջև (Տեսանյութ)
Դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների համաձայն՝՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին կողմնակիցները: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է թուրքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ:
«Թուրքական իշխանությունները բավական երկար ժամանակ ձգձգում էին պատրիարքի ընտրությունների անցկացումը, հետո էլ նոր կանոնադրություն ուղարկեցին՝ միջամտելով գործընթացին, ինչը հերթական անգամ հաստատում է ամերիկյան համապատասխան զեկույցների տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները միջամտում են երկրի կրոնական փոքրամասնությունների գործերին»,-ասաց Գաբրիելյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն քչերն են կասկածում, որ նոր պատրիարք կդառնա Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Նրան և Արամ Աթեշյանին շատ են մեղադրում թուրքական կողմի գծած խաղի կանոններին մասնակցելու համար, ինչն ընդունելի չէ հայ համայնքի մի մասին, այդ թվում՝ Կարո Փալյանի հետ… ամեն դեպքում կարծում եմ կրքերը շուտով կհանդարտվեն, Սահակ Մաշալյանը կդառնա պատրիարք»:
Գաբրիելյանը շեշտեց, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում գործում է կամզակերպություն, որը օրը 24 ժամ հակահայկական ատելություն են քարոզում, Օոլսի հայոց պատրիարքը կարող է լուծել այս հարցը՝ անգամ դատական ճանապարհով: «Պատրիարքը կամ պատրիարքարանը կարող է կամրջի դեր խաղալ ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլ նաև Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև, քանի որ պատրիարքտ կարող է և պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Թուրքիայում հայ համայնքի ստվարացման ուղղությամբ»:
Առավել մանարամասն՝ տեսանյութում: