«Գռեհիկ պահվածք». Պոլինա Գագարինային լրջորեն վիրավորել է «Ձայնը» նախագծի մասնակիցներից մեկը (Տեսանյութեր)
Երգչուհի Պոլինա Գագարինային վիրավորել է Ուրալից երգիչ Արսենիյ Կուրչանինի պահվածքը «Ձայնը» նախագծի ընթացքում, որում Գագարինան ընդգրկված է ժյուրիի կազմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կատարելով «Руки вверх» խմբի «Лишь о тебе мечтая» երգը՝ նա մոտեցավ ու արևածաղիկ լցրեց Պոլինա Գագարինայի սեղանին։ «Վերցրու, փոքրիկ, ի սրտե»,- երգչուհուն դիմել է Արսենիյը։
Համարի ավարտից հետո Գագարինան արտահայտել է իր դժգոհությունը։ Նա նշել է, որ Կուրչանինին հիշում է կույր լսումներից։
«Դու երբեք չէիր մոտենա այսպիսի գեղեցիկ կնոջ եւ արեւածաղիկ չէիր նետի իմ դեպքին, դա բառացիորեն մի միլիմետր հեռավորության վրա էր... Դա գռեհիկ պահվածք է»,- Կուրչանինին ասել է երգչուհին։