Քիմ Քարդաշյանը տոն է կազմակերպել ավագ որդու՝ Սեյնթի համար (Տեսանյութեր)
Քիմ Քարդաշյանին իրավացիորեն կարելի է անվանել մանկական տոների թագուհի։ Յուրաքանչյուր անգամ հեռուսաստղը ցնցում է իր երեւակայության թռիքչով։ Միայն թե պարզվում է՝ տոնին պատրաստվելը հեշտ չի եղել եւ ստիպել է տոնակատարությունը հետաձգել մի քանի օրով։
Դատելով Instagram-ում հրապարակված տեսանյութից եւ լուսանկարներից՝ տոնին եղել են հսկայական դինոզավրեր, ծառեր, տրոպիկական անտառներ, թանձր մառախուղ, որը տարածվում էր գետնին։
Տոնական սեղանը եւս համապատասխանում էր տոնի թեմատիկային՝ քաղցրավենիք` սողունների ձվի տեսքով եւ տորթ, որը զարդարված է բազմագույն դրաժեով։ Քիմը մտածել է բոլոր մանրուքների մասին. երեխաները կարող էին ստեղծել սեփական դինոզավրերին գիտականի նմանեցված լաբորատորիայում։
Տոնի մեղավորն այդ օրը որոշել է վերածվել դինոզավրի եւ վախեցնել իր կրտսեր եղբայրներին ու քույրերին, որոնք սփոփանք են գտել մայրիկի գրկում։ Իսկ երեկույթի ավարտին տորթ է մատուցվել, որը զարդարված էր բազմագույն դրաժեով։