Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել
Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ստեղծել է անգլիալեզու 1915.gov.tr կայքը։
Կայքում տեղադրվել են թուրքերի պատկերացմամբ Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր։ Ներկայացվել են նաեւ ԱՍԱԼԱ–ի գործողությունների հետեւանքով սպանված դիվանագետների անունները։