Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նախապես անդրադառնալով նախօրեին վարչապետի հետ համերգի ժամանակ իր լուսանկարի շուրջ հնարավոր խոսակցություններին։
«Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։
Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների»,– գրել է նա։